Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանացի լիբիդո. ինչպե՞ս բարձրացնել սեքսուալությունը

Կանացի լիբիդո. ինչպե՞ս բարձրացնել սեքսուալությունը

Լիբիդոն սեռական հակումն է: Եվ երբեմն բավական հեռու է ցանկալի մակարդակից: Գեղեցիկ սեռի բազմաթիվ ներկայացուցիչների անհանգստացնում է հարցը՝ ինչպե՞ս բարձրացնել լիբիդոն, եթե կյանքի կատաղի ռիթմը, սթրեսները, վատ էկոլոգիան եւ սխալ սնունդը մեգապոլիսներում ապրող մարդկանց հավերժական ուղեկիցներն են: Այդ հարցում մեզ կօգնի հոգեթերապեւտ եւ սեքսոպաթոլոգ Արմեն Հովսեփյանը:

 

«Սեռական մտերմության ցանկություն կնոջ մոտ ոչ միշտ է առաջանում: Հնարավոր է՝ ոչ ճիշտ իրավիճակ է, կամ այդ պահին կողքին գտնվող տղամարդն այն մարդը չէ, ում հետ ցանկանում ես իսկապես բաց լինել: Սեռական հակման արտահայտումը մեծ մասամբ կախված է հոգեբանական գործոններից: Վերջին հարաբերությունների անհաջող փորձ, բարդույթներ ու վախեր, տղամարդու հետ շփման հոգեբանական անբացատրելի պատնեշների առկայություն. սրանք են այն պատճառները, որ կնոջը խանգարում են առողջ ինտիմ կյանք վարել: Բացի հոգեբանական գործոններից եւ խնդիրներից, գոյություն ունեն մի շարք հիվանդություններ, որոնք նույնպես նվազեցնում են սեռական հակումները: Առաջին հերթին դրանք սիրտ-անոթային, միզասեռական համակարգի հիվանդություններն են, անեմիան եւ շաքարախտը: Բացի այդ, կանացի լիբիդոյի բարձրացմանը խոչընդոտում են կաթնուկը, կլիմաքսը, հնարավոր հետծննդաբերական դեպրեսիան: Պետք չէ մոռանալ, որ ալկոհոլի չարաշահումն ու ծխելը նույնպես խոչընդոտում են լիարժեք սեռական կյանքին:

 

Կնոջ առողջական խնդիրները լուծելը, հոգեբանական-զգացմունքային իրավիճակը բարելավելը, անխոս, կնպաստեն կանացի լիբիդոյի մեծացմանը:

 

Ինչպես ուժեղացնել կամ վերականգնել կանացի լիբիդոն՝ գիտեն ոչ բոլորը: Ամեն դեպքում, այդ հարցի պատասխանները վաղուց են գտնվել: Մասնագետներն ամեն օր հիասքանչ տիկնանց խորհուրդներ են տալիս այս թեմայի շուրջ, եւ շատ տարիների ընթացքում հաջողվել է երաշխավորությունների մի ամբողջ ցուցակ հավաքել:

 

Բերենք դրանցից ամենաարդյունավետ տարբերակները:

 

Միջոցներ, որոնք բարձրացնում են կանացի լիբիդոն.

 

  • ինտիմ գելեր;
  • պլաստիրներ;
  • բուսական հավաքածուներ;
  • սննդամթերք;
  • համեմունքներ:

 

Կարեւոր է նշել, որ ինտիմ գելերի տեսքով կանացի լիբիդոն բարձրացնելու միջոցներն օգտագործվում են անմիջապես սեռական ակտից առաջ, ուժեղացնում են ցանկությունը եւ ավելացնում են զգացողությունները: Ինչ վերաբերում է սննդին, ապա որոշակի մթերքներ հարկավոր է սննդակարգ մտցնել հիմնական կարգով: Կանացի լիբիդոն բարձրացնող մթերքների ցանկում են բանանը, մուգ շոկոլադը, նուշը, ավոկադոն, ծովամթերքը, իմբիրը, ծնեբեկը եւ թուզը: Փորձեք վերանայել ձեր սննդակարգը, եւ, հավանական է, ձեր ինտիմ կյանքն ավելի վառ կդառնա: Կանացի լիբիդոն բարձրացնելու միջոցներ գիտեն նաեւ բուսաբաններն ու բուժակները: Օրինակ, պետք չէ թերագնահատել խոտաբույսերից սննդային հավելումները: Դրանք ոչ միայն ուժեղացնում են սեռական հակումը, այլեւ վերացնում են լիբիդոյի թուլացման պատճառները եւ բարելավում առողջական վիճակն ընդհանրապես:

 

Հիշեք. ինչ միջոցների էլ դիմեք, այս կամ այն դեղամիջոցն ընդունելուց առաջ անպայման բժշկական հետազոտություն անցեք եւ խորհրդակցեք ձեր թերապեւտի հետ»:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ